Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Եթե լինի գրոհ, այն անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու»

Հուլիս 18,2016 02:46

«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար կազմից Գարեգին Չուգասզյանը, որի մասին մինչ այս պահը հանրությունը տեղեկություն չուներ՝ բերմա՞ն է ենթարկված, որտե՞ղ է, ի՞նչ է անում, քիչ առաջ Ֆեյսբուքում թողեց հետեւյալ գրառումը.

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՍՕՐՎԱ “ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻՆ”

Ես ճակատագրից շնորհակալ եմ, որ Հայաստանի հանրապետության և Արցախի ապագայի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում պատիվ ունեմ ճանաչելու և ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռեր ջոկատի բոլոր ապստամբ տղաների …

Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօվա “կառավարիչներին”, որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու, և Պայքարը չի դադարելու: Իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ կփակվի և իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը նման է լինելու ֆրանսիական Դիմադրության շարժման ազատագրական պայքարին…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    «Այս տղաների արարքը ողջունելի չէ, այնտեղ կան ահաբեկչական տարրեր: Սակայն քաղաքական խոսքի մեկուսացման պայմաններում այսպիսի վարքը անխուսափելի է, անկախ դրանից՝ դա ինքնաբուխ է, թե՝ կազմակերպված հենց իշխանության ձեռամբ: Երկու դեպքում էլ արարքում ճչում է քաղաքական խոսքի բացակայությունը: Ի վերջո, ո՞րն է լինելու այս տղաներին ուղղված մեղադրանքը՝ այն, որ պետության մեջ այսպես հարցեր չեն լուծում: Իրենք դա պիտի որ իմանան, դուք՝ Սերժ Սարգսյանդ և ՀՀԿ-ականներդ իմացեք: Պետության մեջ ահաբեկչությունը լինում է միայն դրսից թելադրված: Ուրեմն դու ինչ օրի ես հասցրել այս երկիրը, որ դուրսը կարողանում է Հայաստանի քաղաքացի տղաներին ստիպել զինված դուրս գալ Հայաստանի քաղաքացի տղաների դեմ: Դուք՝ ՀՀԿ-ականներդ, անկախ այս արարքի շարունակությունից, պիտի պատասխան տաք տեղի ունեցածի համար: Դրսի համար ի՞նչ այս տղաների կյանքը: Նրանք միայն «զինվորիկներ» են, ընդ որում առանց խոսքի կշռի զինվորիկներ: Բայց հենց խոսքի բացակայության պայմաններում են «մարսվում» նման գործողությունները»:
    Մհեր Արշակյան,Ինչու է Հայաստանը հետևողականորեն լցվում «բանդաներով»:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031