Այս պահին Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը դեպքի վայրում է:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեր խնդիրն է, որ կոչ անենք իշխանությանը, որ չսրացնեն, օր առաջ չանեն: Ավելի լավ է ձգձգվի այս բանակցային գործընթացը՝ առանց որեւէ քննարկման, թե ինչու, ինչ են արել եւ հանուն ինչի: Հստակեցնենք, որ կա պահ, որն ավելի կարեւր է, քան այն ամենը, ինչ տեղի է ունեցել մինչ այդ»:

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage
Լարիսա Ալավերդյանը դիմել է մի խումբ մտավորականների, հայտնի մարդկանց. «Կապի մեջ ենք, զանգել ենք որոշ տեղեր, sms-ներ եմ ուղարկել: Բոլորն ուզում են այս հարցում լինել օգտակար, կարկառուն դեմքեր են»:
Հարցին՝ փորձելո՞ւ եք ներս մտնել՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այլ առաքելությամբ է եկել, փակագծերը չցանկացավ բացել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ