Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատրճանակում 9 փամփուշտ ուներ, 9-ն էլ կրակեց». Արամ Հակոբյանը՝ զոհված ոստիկանի մասին

Հուլիս 18,2016 01:02

Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատու Արամ Հակոբյանը, որը Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհի մասնակիցներից է, Aravot.am-ին փոխանցեց, որ այս պահին հարաբերական անդորր է, դեռ շարունակվում են բանակցությունները, երկուստեք՝ ո՛չ իրենք, ո՛չ էլ ոստիկանները չեն ուզում արյունահեղություն: Վերջիններս, ըստ նրա, խոստացել են ոչինչ չանել, չկրակել գիշերվա ընթացքում: Նա հույս հայտնեց, որ մինչև լուսաբաց հարցը հանգուցալուծում կստանա: «Արյունահեղություն չենք ուզում. մենք մեր դիրքերում ենք, ոստիկանները՝ իրենց: Մենք մեր պահանջներն արդեն ներկայացրել ենք՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին ու հստակ դիրքորոշում ունենալ Ղարաբաղյան խնդրի շուրջ»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ ոստիկանության պարեկային գնդի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Վանոյանը զոհվեց, ո՞վ կրակեց նրա վրա, Արամ Հակոբյանն ասաց. «Մենք մարդ սպանելու մտադրություն բացարձակապես չենք ունեցել, մենք պահանջում էինք, որ իրենք հանձնվեին, չկրակեին, վերջը սա քաղաքական գործընթաց է: Նրանցից այդ մեկը սկսեց կրակել, ատրճանակում 9 փամփուշտ ուներ, 9-ն էլ կրակեց, վիրավորեց մեր ընկերներից մեկին, մերոնք էլ ստիպված ինքնապաշտպանության համար կրակեցին: Մյուսները բացարձակապես չդիմադրեցին, ու ոչ մեկին ոչինչ չեղավ, իսկ ինքը կրակեց: Ես չեմ կարող ասել՝ մեզանից ով է իրեն պատասխան տվել, բայց ինքն էր առաջինը, իհարկե, շատ ցավալի է, որ զոհ եղավ, մենք չէինք ուզում, որ զոհ լիներ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. РюРик says:

    Միտինգներին այս մարդում հինգ հոգի էլ չէր գալիս լսելու:Մարդասպան դառնալուց ու Արևշատյանին հարցազրույց տալուց հետո 17 հազար մարդ է կարդացել սրա հարցազրույցը:Աշխարհ…աշխարհ…

  2. Armine G says:

    Արցախի Ժողովուրդ, Մարզերից, քաղաքներից եկեք միացեք Երեւանին: Էս հերոսների սկսած գործը Ժողովուրդը պիտի վերջացնի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031