Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցերը ոստիկանության այն բաժիններ, որտեղ տարվել են հուլիսի 17-ի օրվա ընթացքում բերման ենթարկված անձիք:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացած հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա իրականացվել են այցեր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ ոստիկանության զորքերի զորամաս: Այցերի շրջանակներում ոստիկանության հետ տարված համապատասխան աշխատանքների արդյունքում այս պահի դրությամբ շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ ազատ են արձակվել: ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից աշխատանքները շարունակվում են:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ