«Իշխանությունների ամենաթողությունը բերեց հասցրեց այս վիճակին»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին, նշեց ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանը: Ըստ նրա՝ հենց իշխանությունների պահվածքն է հասցրել նման անելանելի վիճակի: Ազատամարտիկը չի արդարացնում նաև Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների գործողությունները. «Եթե ճիշտ համարեի, հաստատ, կողքներին կլինեի»:
Սուրեն Սարգսյանը կոչ է անում իշխանություններին լեզու գտնել տղերքի հետ և հորդորում չդիմել ծայրահեղ գործողությունների: «Լեզու գտե՛ք, դուք ձևերը գիտեք: Չփորձե՛ք ուժի դիրքերից խոսել»:
Ազատամարտիկը հույս հայտնեց, որ երկու կողմերն էլ կգործեն ողջամտության սահմաններում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև