«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ «Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ներկայացուցիչը հանդիպել է ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում կատարած՝ «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչների հետ եւ բանակցել:
Թե կոնկրետ ի՞նչ են խոսել՝ հայտնի չէ, այս մասին, քիչ առաջ Ազատության հրապարակում Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ չմանրամասնելով, թե ինչ են խոսել: ԱԻՄ առաջնորդը այդ քայլը գնահատում է որպես իշխանությունների կողմից դրական նախաձեռնություն:
Լուիզա Սուքիասյան