Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամարաս 5165». Մեր բոլոր մարտական ընկերներին կոչ ենք անում համախմբվել երկրի կայունության ու միասնականության դրոշի ներքո

Հուլիս 17,2016 23:33

«Ամարաս 5165» կազմակերպության խորհրդի հայտարարությունը

Խորհուրդը վճռականորեն դատապարտում է ս/թ հուլիսի 17-ին մայրաքաղաքում մի խումբ արկածախնդիրների կողմից ոստիկանության Պարեկապահակային գնդի վրա կատարված հարձակումը, որն, ըստ էության, ավազակային հարձակում էր հայ ժողովրդի անվան ու հեղինակության դեմ։

Ժողովրդի անունից հանդես եկող և ապստամբության հրահրող ահաբեկչական այս խմբի գործողություններն ու հայտարարությունն այսօր ուղղակիորեն հարվածում են Ղարաբաղյան հակամարտության հարցում մեր երկրի դիրքին ու հեղինակությանը և խոչընդոտում են Արցախի խնդրի խաղաղ ու հաղթական հանգուցալուծմանը։

Երկրում առկա սոցիալական, տնտեսական խնդիրների, կոռուպցիայի, արտագաղթի իրապես առկա խնդիրներն այս ճանապարհով ոչ միայն չեն լուծվում, այլև խորանում ու ահագնանում են։

Իշխանափոխության հասնելու միակ ճանապարհը սահմանադրությամբ ամրագրված իրավասություններով ժողովրդի քվեն ստանալն ու նրա կողմից տրված իշխանությունն իրացնելն է։

Խորհուրդը դատապարտում է հայասպանության ու եղբայրասպանության ճանապարհով երկիրը քաղաքացիական պատերազմի քաոսին մատնելու արկածախնդրությունը։

Մեր բոլոր մարտական ընկերներին կոչ ենք անում համախմբվել երկրի կայունության ու միասնականության դրոշի ներքո և հավատարիմ մնալ մեր երդումին, այն է՝ մեր զենքն ուղղել բացառապես մեր երկրի թշնամու դեմ։

«Ամարաս 5165» կազմակերպության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռոբերտ Նազարյան says:

    Պավլիկը որ կռվեց Արցախում, միևնույն է ինքը մաթեմատիկոս չդառցավ և ինտեգրալ հաշվել չսովորեց։ Նա դիվանագիտական կրթություն էլ չստացավ և դիվանագիտական միտք չունեցավ։ Նա քաղաքական ասպարեզի կրթություն նույնպես չստացավ և քաղաքականագետ իհարկե չդառցավ։ Որովհետև այդ բոլոր թվարկածս ասպարեզի մասնագետ դառնալու համար նա պետք է 5-7 տարի սովորելու և քննությունները հանձնելու կարողություն ունենար։ Այնպես որ հարգելիներս, ազատամարտիկը, ինչքան էլ որ հերոսական անցյալ ունենա, միևնույն է ինտեգրալ հաշվել չի կարողանա։ Հետևաբար թող ինքը մնար որպես խոնարհ հերոս և թող ուրիշ ասպարեզների մեջ իր քիթը չխոթեր, որոնց մասին նա ոչ մի մասնագիտական գիտելիք չուներ։
    Ինքը հիմա իր արկածախնդրությամբ ազատամարտիկից վերածվեց ազատամարտիկ սպանողի – այսինքն թուրքի և կմնա պատմությանն մեջ որպես դավաճան Պավլիկ…
    Կեցցե՛ն Խոնարհ Հերոսները

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031