Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եք՝ ուղեղի ժամանակավոր մթագնո՞ւմ են ունեցել». Մհեր Մկրտչյանի կինը՝ զինված հարձակում գործածների մասին

Հուլիս 17,2016 23:35

«Հուսալքությանը գումարվել են շրջանների հանձնման մասին խոսակցությունը, անմեղ մարդկանց ձերբակալությունները: Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը «գլխեց» այս ամենը: Հետո ասում են ահաբեկչական ակտ է: Չեմ հասկանում՝ մարդկանց համբերությո՞ւնն են փորձում»,- Ազատության հրապարակում քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում, ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում կատարած եւ պատանդառություն իրականացրած անձանց գործողություններին այսպիսի բնորոշում տվեց դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը՝ Մհեր Մկրտչյանի նախկին կինը:

Նա համոզմունք հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը, Գագիկ Եղիազարյանը չափազանց կիրթ անձնավորություններ են. «Ես հասկանում եմ՝ այն իրավիճակը, որով նրանք գնացին այդ քայլին, որովհետեւ ինչպես ասում են՝ ուրիշ ճար չկար: Կարծում եք նրանք ուղեղի ժամանակավոր մթագնո՞ւմ են ունեցել, կամ ժամանակավոր խելագարության մե՞ջ են հայտնվել: Ոչ նրանք հավասարակշռված, կիրթ մարդիկ են: Նրանք գնացին այդ քայլին, որովհետեւ չէին տեսնում այլ ելք:

Հավելենք, որ Ազատության հրապարակում շարունակվում է քաղաքացիների խաղաղ հավաքը:

Լուիզա Սուքիասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031