Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Բերման ենթարկողներին թվում է, թե իրենք բանդա են»

Հուլիս 17,2016 23:10

«Ոչ ոք իրավունք չունի առանց պատճառի մարդկանց բերման ենթարկել` ցանկացած իրավիճակում: Պետք է մարդուն բերման ենթարկելու պատճառ լինի: Այլապես դրանք անօրինական գործողություններ են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն` անդրադառնալով Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարներին առանց պատճառաբանության բերման ենթարկելուն :

Սա, ըստ մեր զրուցակցի, հերթական անգամ խոսում է այն մասին, որ բերման ենթարկողները չեն պատկերացնում, որ իրենք պետություն են ներկայացնում. «Բերման ենթարկողներին թվում է թե իրենք բանդա են եւ ում ցանկանան, ինչպես ցանկանան եւ երբ ցանկանան` կարող են պատժել: Սա պետության մասին պատկերացում չունենալ է նշանակում»:

«Կուզենայի որպեսզի արյունահեղություն չլիներ: Որեւէ զոհ արդարացված չէ, որ կողմից էլ որ լինի»,- սա էլ իրավապաշտպանի` իրավիճակից ելքի միակ ցանկությունն է: Թե ի՞նչ կլինի, նրա կարծիքով, մոտ ժամանակներս, հավանաբար, մինչեւ վաղը:

Հարցին` զինված հարձակում իրականացրած անձինք իրենց գործողությունները տարբեր հարցազրույցներով համարում են իշխանության վարած քաղաքականության հետեւանք . դա  արդարացնո՞ւմ է նրանց արարքը, իրավապաշտպանն ասաց. «Իհարկե, մարդիկ գնացել են ծայրահեղ քայլերի, որովհետեւ, իրենց կարծիքով, այլ ճանապարհ իշխանությունները չեն թողել, բայց, կարծում եմ, որ միշտ հնարավոր է գտնել այլ ճանապարհ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031