Քիչ առաջ Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնից ազատ արձակեցին վաղ առավոտից ոստիկանությունում գտնվող «Ժառանգություն» կուսակցության անդամ Եղիշե Շարյանին ու Կառնուտ գյուղի էլեկտրիկին՝ Սևակ Խաչատրյանին: Եղիշեի եղբոր փաստմամբ, ոստիկանները առավոտյան ժամը 9-ի սահմաններում մտել են իրենց տուն ու արթնացնելով տան անդամներին՝ Եղիշեին բերել են ոստիկանություն:
Իսկ Սևակ Խաչատրյանին, որը Կառնուտ գյուղի էլեկտրիկն է, Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին էին բերել այն ժամանակ, երբ վերջինս էլցանցի գործերով եկել էր Գյումրի: Հիշեցնենք, որ նրանց էր այցելել մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը:
Իսկ Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս Արմեն Ներսիսյանը, որին նույնպես առավոտից տարել են ոստիկանության «Մուշ» բաժին, դեռ ազատ արձակված չէ: Հիշեցնենք, որ Կառնուտ գյուղի էլեկտրիկին՝ Սևակ Խաչատրյանն ու Արմեն Ներսիսյանը ինչ-որ մի ընթացք եղել են «Նախախորհրդարանի» համակիրներից: Այս պահին գյումրեցի ակտիվիստները, իրավապաշտպանները ոստիկանության «Կումայրի» բաժնից տեղափոխվել են Մուշ բաժին՝ սպասելով ապօրինաբար պահվող Արմեն Ներսիսյանի ազատմանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Քանի որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտվանից այցելել են տասնյակ (հնարավոր է՝ հարյուրավոր) քաղաքացիական ակտիվիստների բնակարաններ և տարբեր վայրերից ապօրինաբար ոստիկանության բաժիններ են տանում տասնյակ քաղաքացիների, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հարկ է համարում քաղաքացիներին տեղեկացնել հետևյալի մասին՝»
Ոստիկանի հետ առնչվելիս քաղաքացու իրավունքները՝
https://civilnet.am/2016/07/17/%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%A1%D5%BC%D5%B6%D5%B9%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BD-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%B8%D6%82-%D5%AB%D6%80%D5%A1/#.V4vAktSLSt8