Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսավոր Հայաստան. «Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես բանակցությունների ճանապարհով»

Հուլիս 17,2016 21:44

Լուսավոր Հայաստան կուսակցությունը իր քաղաքական համոզմունքները խարսխում է քաղաքակիրթ քաղաքական բանավեճի վրա, որը զերծ է բռնության մեթոդներից և բացառում է քաղաքական մենաշնորհների հաստատումը իր բոլոր հնարավոր հետևանքներով։ Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանում տարիների ընթացքում հասունացած բռնության մշակույթի և քաղաքական ատելության հետևանքն է, ինչը, ցավոք սրտի, այս անգամ ևս հանգեցրեց նոր արյունահեղության։

Մենք ցավ ենք ապրում յուրաքանչյուր մարդկային կորստի համար։ Մենք գտնում ենք, որ ներկայումս ամեն բան հարկավոր է անել՝ խուսափելու հետագա արյունահեղությունից և քաղաքական բռնությունների նոր ալիքից, ուստի ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես բանակցությունների ճանապարհով, ինչի համար պետք է ցուցաբերել զսպվածություն և գնալ խաղաղ երկխոսության։

Լուսավոր Հայաստան կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031