Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խաղաղ հավաքի ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին եւս հինգ քաղաքացու: Այսպիսով, վերջին մեկ ժամում բերման ենթարկվեց 14 քաղաքացի:
Նրանցից մեկին բերման ենթարկելու փորձի ժամանակ միջամտեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ բղավելով, որ քաղաքացուն բերման են ենթարկում առանց պատճառաբանության:
Կարդացեք նաև
Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ հրմշտոց սկսվեց: Այս պահին ոստիկանների գործողություններից դժգոհ քաղաքացիները հավաքվել են Օպերային թատրոնի հարակից տարածքում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ