Ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել նաեւ հայտնի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանին: Մենք զրուցեցինք նրա տիկնոջ՝ Լուսինե Ներսիսյանի հետ, որը ներկայացրեց իրավիճակը:
«Մենք Սիսիանում էինք, Նիկոլը նկարում էր, երբ իմացանք տեղի ունեցածի մասին: Վերադարձանք Երեւան, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ է կատարվում: Երեխային արագ հասցրեցինք տատիկի մոտ, մենք գնացինք դեպի Էրեբունու ոստիկանության շենքը: Քրիստափոր-Խորենացի խաչմերուկի մոտ էինք, որտեղ ժապավեններով ճանապարհը փակ էր, երբ ոստիկանները մոտեցան, անձը հաստատող փաստաթղթերը ստուգելուց հետո շատ կոպիտ ձեւով ինձ մի կողմ հրեցին, իսկ Նիկոլին բռնությամբ նստացրեցին ոստիկանական մեքենան եւ տարան:
Չեմ հասկանում, եթե քաղաքում արտակարգ դրություն կամ պարետային ժամ չի հայտարարված, ի՞նչ իրավունք ունեն սահմանափակել սովորական քաղաքացու տեղաշարժը, որը պարզապես ուզում էր տեսնել, թե ինչ է կատարվում, ի՞նչ իրավունքով բռնեցին եւ տարան… »,-«Առավոտին» ասաց նկարչի կինը՝ Լուսինե Ներսիսյանը:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ