Քիչ առաջ ՀՀ 1-ին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Խորենացի-Քրիստափորի փողոցների խաչմերուկի մոտ երկրորդ անգամ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
«Ոստիկանության եւ իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները բերված են հատուկ մարտական վիճակի, սակայն նրանց հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ: Առայժմ ընթանում են բանակցություններ», -ասաց փոխոստիկանապետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանին բանակցությունների չեն բերել: «Ներսում իրենք պատանդներ են պահում ոստիկանության աշխատակիցների, զինված են: Մենք իրենց կրկին հորդորում ենք հեռու մնալ սադրանքներից, հանցագործությունից, մարդասպանությունից եւ ավելորդ արյունահեղությունից: Իրենց պահանջը, կրկնում եմ, չի փոխվել:
Պահանջում են Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակել: Վիրավորները տեղափոխվել են, տեղափոխվել է նաեւ մահացածի՝ սպանված ոստիկանի դին, որը հարձակման արդյունքում հրազենային վնասվածքից է սպանվել»: Հունան Պողոսյանը հաստատեց, որ վիրավորներից մեկը ոստիկանության օպերատոր է: Հարցին, թե քանի՞ հոգի են հարձակվողները, որոնք հիմա գտնվում են գնդի տարածքում, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Մի խումբ մարդիկ: Թույլ տվեք թվեր չհրապարակել»:
Մեկ ուրիշ հարցի, թե ինչպե՞ս է հաջողվել գունդը գրավել, փոխոստիկանապետը հակադարձեց. «Խաղաղ պայմաններում ձեր, իմ, մեր ազգաբնակչության անդորրը պահող խաղաղ ոստիկանին մտնել սպանելով եւ ոստիկանի կողմից համարժեք պատասխան չստանալով»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս եղավ: Վերջերս նրանք պարբերաբար հայտարարում էին զինված ապստամբության մասին: Ժիրայր Սեֆիլյանն ուղերձ էր ուղարկել Գարեգին Չուգասզյանին եւ այսքանից հետո, երբ ոստիկանները տեղեկանում էին օրինակ Շահենի բոլոր քայլերից: ինչպե՞ս ստացվեց, որ այս հարձակումից անտեղյակ եք եղել: «Բոլորիս գործողություններում էլ թերություններ կան: Անթերի ոչ ոք չկա. Մեզանից սկսած՝ ձեզանով վերջացրած: Այս պահին նպատակահարմար էլ չի ձեր հարցին պատասխանել, քանի որ կան ավելի լուրջ թեմաներ: Քաղաքի տարբեր մասերում քաղաքացիական անձանց բերման ենթարկելու մասին հարցին, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Բերման ենթարկվածները բոլորը օրինական հիմքերով են տարվել եւ սահմանված ժամկետներում բոլորը բաց կթողնվեն, նայած իրենց կատարած արարքի»:
Կարդացեք նաև
Հունան Պողոսյանը եւս մի անգամ ԶԼՄ-ներին հորդորեց հետեւել միայն պաշտոնական հաղորդագրություններին: «Լսեք եւ հետեւեք միայն պաշտոնական հաղորդագրություններին: Օրինակ, իրենք խոսում են ինչ-որ օդանավակայաններ գրավման մասին: Չկա նման բան: Ինչ կատարվել է, կատարվել է միայն ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ներսում: Վիրավոր ոստիկանները, երկուսը ծանր, երկուսը՝ ծայրահեղ ծանր, տեղափոխվել են եւ քաղաքացիական հիվանդանոցներ եւ Մուրացանի հոսպիտալ: Նրանք ընդամենը տարածում են, թե վերցրել են գնդի զենքերը, բայց ի սկզբանե նրանք զինված հարձակում են գործել», – եզրափակեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Քանի որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտվանից այցելել են տասնյակ (հնարավոր է՝ հարյուրավոր) քաղաքացիական ակտիվիստների բնակարաններ և տարբեր վայրերից ապօրինաբար ոստիկանության բաժիններ են տանում տասնյակ քաղաքացիների, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հարկ է համարում քաղաքացիներին տեղեկացնել հետևյալի մասին՝»
Ոստիկանի հետ առնչվելիս քաղաքացու իրավունքները՝
https://civilnet.am/2016/07/17/%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%A1%D5%BC%D5%B6%D5%B9%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BD-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%B8%D6%82-%D5%AB%D6%80%D5%A1/#.V4vAktSLSt8