Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Օսիպյանին եւ Եղիազարյանին պահում ենք որպես անվտանգության երաշխիք, բայց եթե կրակ արձակեն, մենք էլ կրակով կպատասխանենք»

Հուլիս 17,2016 20:20

Էրեբունի վարչական շրջանում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Հիմնադիր Խորհրդարանի» անդամները չեն պատրաստվում հանձնվել։

Aravot.am-ի հետ զրույցում ՀԽ-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, որը եւս ՊՊԾ շենքի գրավողներից է ու հիմա գտնվում է այդ տարածքում, ասաց. «Այս պահին հարաբերական հանգիստ վիճակ է։ Սպասում ենք, կարծես թե առժամանակ դադարեցրել են գրոհի նախապատրաստումը»։

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը։ Այս առնչությամբ էլ Վարուժան Ավետիսյանն ասաց․ «Նրանք եկել էին մեզ հետ բանակցելու, պահեցինք մեզ մոտ՝ մեր անվտանգությունն ապահովելու համար»։

Aravot.am-ի հարցին՝ իսկ եթե իշխանությունը հաշվի չառնի ձեր նշած՝ անվտանգության երաշխիքը՝ ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաններին, եւ ուժային գործողությունների գնա, Ավետիսյանն ասաց․«Հաշվի չի առնի, կրակ կարձակի, մենք էլ կրակով կպատասխանենք»։

Aravot.am-ի այն դիտարկմանը՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ասել է  ՝ «Հիմնադիր խորհրդարանի» պահանջը՝ Սեֆիլյանին ազատ արձակելու, անհնար է, Վարուժան Ավետիսյանն ասաց․«Դե Քադաֆիի համար էլ էր անհնար, Չաուշեւսկու համար էլ էր անհնար, Յանուկովիչի համար էլ էր անհնար։ Ասում են էլի, կտեսնենք»։

Հիշեցնենք, որ «Հիմնադիր Խորհրդարանն» այսօր հայտարարել է զինված ապստամբության մասին, որի ընթացքում գրավել է  Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՊՊԾ գնդի տարածքը։ Այս տարածքում ներկայումս մեծ թվով ոստիկանական զորքեր կան, տեղում են նաեւ փոստիկանապետեր։ Հանրապետության տարբեր տարածքներում մեքենաներ են խուզարկվում։ Այսօր մեծ թվով մարդկանց են տեղափոխել ոստիկանական բաժիններ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Խրոնիկական հարմարվողները խրոնիկական միամիտներին փորձում են համոզել,որ իբր «հայը հայի արյուն չի թափում»: Հայաստանի ճանապարհային նման երթեւեկությունում այդքա՛ն զոհ ու վիրավոր ունենալը հայի արյուն թափել չէ՞: Զինվորին ինքնասպանության հասցնելն ու զինվորից գողանալը հայի արյուն թափել չէ՞: Երկրի պաշտպանությունը օտարին հանձնելը հայի արյուն թափել չէ՞: Գետը գրավելն ու գյուղացու հողը պոչերով ու պոչամբարներով թունավորելը հայի արյուն թափել չէ՞: Փոքր բիզնեսին խեղդելն ու ազգի հարստությունը օֆշորներում թաքցնելը հայի արյուն թափել չէ՞: Ընտրակաշառք տալ-վերցնելն ու թվեր «նկարելը» հայի արյուն թափել չէ՞:

  2. Armine G says:

    ՀՀԿ-ականները արդեն վաղուց հայի արյունը ծծում են : Ապրիլին էլ 102 Հայի կոտորեցին : Ժողովուրդ, ինչի՞ ես սպասում, դուրս արի Փողոց: !!!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031