Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նարինե Պետրոսյանը մինչ այժմ գտնվում է ոստիկանության բաժնում

Հուլիս 17,2016 19:45

Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության բաժին են տարվել Ռուզան Թեմուրյանը և Նարինե Պետրոսյանը: Իր հարցին, թե՝ ուր եք գնում, պատասխան ստանալով՝ ընկերներիս մոտ, ոստիկանը առանց որևէ բան ճշտելու սպառնացել է, թե՝ «գլուխդ կպոկեմ», և թևերը ոլորելով տարել են Իսակովի փողոցի վրա գտնվող ոստիկանական ակադեմիա:

Ռուզան Թեմուրյանն ազատ է արձակվել, սակայն Նարինե Պետրոսյանը մինչ այժմ գտնվում է այնտեղ: Ի դեպ, Ն. Պետրոսյանն ունի առողջական խնդիրներ և մինչ այժմ որևէ տեղեկություն չկա նրա վիճակից:

Առնվազն 4 ժամ որևէ տեղեկություն չկա նաև Արայիկ Վիրաբյանից, որը Նիսսան մակնիշի ավտոմեքենայով գնացել էր Ռուզան Թեմուրյանին վերցնելու և ուղեկցելու տուն. Սակայն ամենայն հավանականությամբ ճանապարհին կանգնեցվել է ոստիկանների կողմից և բերման ենթարկվել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031