Լրահոս
Օրվա լրահոսը

5 ժամ անց գյումրեցի ազգագրագետին ազատ արձակեցին

Հուլիս 17,2016 19:30

Քիչ առաջ Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնից ազատ արձակեցին ազգագրագետ, Գյումրիի մանկավարժական ինստիտուտի դասախոս Արտաշես Բոյաջյանին: Թե ինչու էին ոստիկանները նրա տուն այցելել ու հրավիրել բաժին, պարզվում է Արտաշես Բոյաջյանը դեռ Նախախորհրդարանի ժամանակ մի անգամ մասնակցել է ժողովի: Արտաշես Բոյաջյանն ասաց, որ հենց դա էին ճշտում ոստիկանությունում:

Ըստ նրա, իր հետ շատ հարգալից են վարվել ներսում:

Gjumri vostikanuciun 2

Այս պահին Կումայրի բաժնում մնացել են երկու հոգի` Եղիշե Շարյանը`Ժառանգություն կուսակցության անդամ: Նրան 9 ժամ ապօրինի պահում են ոստիկանությունում, ակտիվիստներն արդեն իսկ ահազանգել են մարդու իրավունքների պաշտպանին: Ոստիկանությունում է գտնվում նաև Սևակ Խաչատրյանը` Կաղնուտ գյուղից:

Ոստիկանության Մուշ բաժին են տարել Գյումրիի մանկավարժական ինստիտուտի դասախոս Արմեն Ներսիսյանին, որը անցած տարի մասնակցել էր հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիաներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031