Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը գնում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ տեղեկատվությամբ կիսվելու. (Տեսանյութ)

Հուլիս 17,2016 19:15

Աժ  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այցելել ոստիկանության Էրեբունու բազա, որտեղ գտնվում են «Սասնա ծռեր» խմբի զինված անդամները եւ պատանդ ոստիկանները:

Նա, լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչեւ այս պահը բազա մտնել դուրս գալու հետ կապված խնդիր չի ունեցել: Ոստիկանական գունդը ամբողջությամբ իրենց տիրապետության տակ է, զինաթափել են ամբողջ ոստիկաններին, բայց, ըստ իր տեսածի՝ ոստիկանների նկատմամբ բռնի գործողություն չի տեսել: Նա հայտնեց, որ Վալերի Օսիպյանը ֆիզիկական որեւէ բռնության հետք չունի, իսկ «Սասնա ծռեր»  խմբակցության անդամները զինված են եւ այդ գնդում ինչքան զենք զինամթերք կա՝ իրենց տիրապետության տակ է  գտնվում:

Պատգամավորը, լրագրողների հետ զրույցում նաեւ նշեց, որ իր արած այն հայտարարությունը, թե «Սասնա ծռեր»  խմբակցության անդամներից մեկը հրազենային վնասվածք է ստացել՝ այդպես չէ, նա ուղղակի ավտոմեքենայով դարպասին խփելու հետեւանքով վնասել է նաեւ գլուխը:

«Իրավիճակը այնպես չէ, որ մարդիկ, ավտոմատները ձեռքներին, պատի տակ կանգնած: Երկրորդ անգամ որ մտա՝ Վարդան Եղիազարյանը նստած ծխում էր «Սասնա ծռեր»  խմբակցության անդամներից մեկի հետ, Վալերի Օսիպյանը քննարկում էր ինչ-որ բան, այսինքն` ներսում, լարվածություն չկա եւ եթե արտաքին արտառոց միջամտություն չլինի ներսում էսկալացիա չի լինելու: Այլ հարց է որ մեկ, երկու, տասը ժամ հետո՝ վերջում ի՞նչ է լինելու», ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով ՝ Պավել Մանուկյանի հետ զրույցում տպավորություն է ունեցել, որ իրենց կողմից  մտադրությունը այնպիսին է, որ կողմերը գործողություններ չիրականացնեն, բայց նաեւ չկա իրենց կողմից հանձնվելու մտադրություն: «Հունան Պողոսյանի հետ զրուցեցի եւ նա ասաց, որ իրենց ցանկությունը այն է, որ նոր արյուն չթափվի, հիմա սա, որ դառնա իրողություն եւ իրավիճակի հետ չբախվի՝ խնդիրն այն է, որ արդյունքում լուծում լինի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ մի կողմը ասում է՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, Ժիրայր Սեֆիլյանը գա այստեղ, ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, մյուս կողմը  բնականաբար ոչինչ  չի ասում, բայց այս ամենի վերաբերյալ դիրքորոշումը այն է, որ կամ հանձնվեն, կամ ինչ-որ բան լինի:

«Հիմա դուրս եմ եկել եւ ուզում եմ գնալ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, չգիտեմ, փորձեմ հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ նախ տեղեկատվությամբ կիսվել նրա հետ եւ հետո ինձ հետաքրքիր է ստեղծված իրավիճակի մասին եւ հնարավոր լուծումների մասին նրա տեսակետը», ասաց պատգամավորը:

Նա նշեց նաեւ, որ իր համար անընդունելի է, որ ՀՀ քաղաքացին կրակի ՀՀ քաղաքացու վրա:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Арам says:

    Погиб полковник полиции! Им грозит минимум пожизненное! А Никол___спец в этих делах))) Если что, его спрячут в посольстве))))! Подонки! Отрабатывают полученные деньги! НОЖ В СПИНУ РОДИНЫ! Завтра алиев скажет “вот видите, кто воюет в Карабахе!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031