Համաշխարհային ԶԼՄ-ները ուշադրությամբ հետևում են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի համայնքի ոստիկանական բազայի գրավման հետևանքով տեղի ունեցող գործողություններին։
Երևանում կատարվող գործողություններին հատկապես լայն անդրադարձներ են կատարում ռուսական ԶԼՄ-նեը։ Ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը գրում է, որ ՀՀ ոստիկանությունը մեծաթիվ ուժերից բացի ռազմական տեխնիկա է մոտեցրել դեպքի վայրին։
Ռուսական մեկ այլ՝ «ՏԱՍՍ» լրատվական գործողությունը, պարբերաբար թարմացվող տեղեկություններ է ներկայացնում իր ընթերցողներին դեպքի վայրից:
Երևանում կատարվող իրադարձություններին է անդրադարձել նաև BBC-ն՝ գրելով, որ Հայաստանի մայրաքաղաքում մի խումբ անձինք գրավել են Երևանի ոստիկանական բաժանմունքներից մեկը, որի հետևանքով կան նաև գերիներ։
Կարդացեք նաև
Հանրահայտ Al jazeera-ն նույնպես անդրադարձել է Երևանում տեղի ունեցող դեպքերին՝ նշելով, որ ակտիվ բանակցություններ են իրականացվում ոստիկանական բազան գրավողների և ոստիկանության ներկայացուցիչների միջև։
Բրիտանական The Guardian-ն իր անդրադարձում որոշ մանրամասներ է հրապարակել գործողության պատճառների մասին, ինչպես նաև նշել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելել է հարձակումն իրականացնողներին և ներկայացրել դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ։
Թուրքական ԶԼՄ-ները նույնպես անմասն չեն մնացել Երևանում կատարվող իրադարձությունների լուսաբանումից։ Թուրքական «Միլիեթի» հրապարակած նյութում նշվում է, որ գործողությունների արդյունքում առկա է 7 պատանդ, մեկ ոստիկան է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է։