Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Սեֆիլյանին կտանե՞ն թիմակիցների հետ բանակցելու

Հուլիս 17,2016 18:15

Լրատվամիջոցներից մեկում լուր էր տարածվել, թե Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխելու են իր կողմնակիցների կողմից գրաված Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության շենք թիմակիցների հետ բանակցելու:

Aravot.am-ը այս մասին մեկնաբանություն խնդրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Ահարոնյանից:

Պարոն Ահարոնյանն ասաց, որ հարցը պետք է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատուին ուղղենք:
Aravot.am-ը այս մասին մեկնաբանություն խնդրեց նաեւ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանից:

Պարոն Ղլեչյանը խոստացավ մեկնաբանություն տալ 15 րոպեից, սակայն նրա հեռախոսը դրանից հետո «անհասանելի» դարձավ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց լուրերը, թե Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխելու են Էրեբունիի ոստիկանության բաժանմունք` իր համախոհների հետ բանակցելու համար. «Առայժմ նման նպատակ չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Էսօր Չլուրերի օր ա՞ ձեր մոտ։

    «Պատասխան չտվեցին», «ոչինչ չասեցին»։
    Է, չասեցին, մի գրեք։
    Պլան ա՞ դրած։

  2. Գոհար Հակոբյան says:

    Հարգելի Արտակ, կար տեղեկություն, որի իսկությունը փորձել ենք ճշտել պաշտոնական աղբյուրից: Երկու հոգու հետ կապվել ենք, հիմա այլ հարց է, որ չեն պատասխանել: Դա էլ է պատասխան: Չհասկացա դուք ինչու եք նեղվել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031