Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանություն են տարել «էլեկտրիկ Գյումրիի» ակտիվիստներին

Հուլիս 17,2016 18:00

Երևանյան իրադարձությունների ֆոնին այսօր կեսօրից հերթով Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին են տանում նախորդ տարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստներին: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց տնտեսագետ Կարեն Պետրոսյանը, ոստիկաններն, այցելելով իրենց տուն, խոսել են իր պապի հետ, ինքն այդ ընթացքում եղել է եկեղեցում, մասնակցել պատարագի: Պատարագից վերադառնալուց հետո եկել է ոստիկանություն ու հետաքրքրվել, թե ինչ է պատահել:

«Մեր զրույցը ոստիկանների հետ շատ կարճ տևեց, մենք ասինք, որ մեզ հետ զրուցելու թեմա չունեք, դուրս եկանք: Հիմա երկու հոգի ներսում են, արդեն չորս ժամ է Արտաշես Բոյաջյանը (խոսքը «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի փորձագետի, ազգագրագետի մասին է) ու Սևակ Խաչատրյանը՝ Կաղնուտ գյուղից ներսում են, Լևոն Բարսեղյանին ազատ արձակեցին»,- ասաց Կարեն Պետրոսյանը:

Նա ասաց, որ «էլեկտրիկ Գյումրիի» տղաներին՝ մոտ 10-15 հոգու ոստիկանություն են տարել տներից: «Մենք խնդրեցինք, որ եթե ինչ-որ խնդիրներ կան, պաշտոնապես տեղեկացնեն, ծանուցագիր ուղարկեն, մենք խնդիր չունենք ցանկացած ժամանակ էլ զրուցելու»,- ասաց Կարեն Պետրոսյանը:

Հարցին, թե ի՞նչ են զրուցում ձեզ հետ, դուք ի՞նչ կապ ունենք երևանյան դեպքերի հետ, մեր զրուցակիցը կատակեց. «Երևի իրենք էլ են ուզում հասկանան՝ մենք ինչ կապ ունենք, մենք էլ ենք ուզում հասկանանք՝ ինչ կապ ունենք, Բոյաջյանն արդեն չորս ժամ ներսում է, օրենքն ասում է՝ երեք ժամից ավել չի կարող մարդն անազատության մեջ լինել: Ուզում ենք հասկանանք՝ ինչո՞ւ է մարդն անազատության մեջ: Թեև ոստիկանությանն ինչ-որ տեղ շնորհակալ ենք, վաղուց ընկերներով իրար չէինք տեսել, հիմա հավաքվել ենք ոստիկանության դիմաց: Ուղղակի անլուրջ է, որ օրենքից դուրս բաներ են լինում, եթե մի կողմից պահանջում են օրենք, անլուրջ է օրենքից դուրս որևէ գործողություն անել», -ասաց Կարեն Պետրոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031