Լրահոս
Օրվա լրահոսը

Ռամկավար Ազատական կուսակցությունը դատապարտում է կատարված ահաբեկչությունը

Հուլիս 17,2016 17:40

Այսօր լուսաբացին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության կենտրոնի վրա մի խումբ զինյալների հարձակումը, շենքի գրավումը, անվտանգության աշխատակիցների պատանդառումը եւ այդ ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, մեկ ոստիկանի զոհվելու եւ երեք ուրիշների վիրավորվելու փաստը ուրիշ բան չէ, եթե ոչ՝ ահաբեկչական գործողություն, որը փաստորեն ուղղված է պետության ու հասարակության դեմ։ Այդ գործողությունը ոչ մի կերպ չի կարելի ապստամբություն կոչել, քանզի չի վայելում եւ չէր կարող վայելել հասարակության մեծամասնության հավանությունը, առավել եւս՝ քաջալերանքն ու աջակցությունը։

Ընդհակառակը, մեր ողջախոհ ժողովուրդը այդ եւ նման արարքները դիտարկում է որպես դավաճանություն՝ նկատի ունենալով այժմ ամենավտանգավոր փուլ մտած Արցախյան բանակցությունները, թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը միահամուռ ուժերով դիմագրավելու անհրաժեշտությունը, տնտեսական կյանքի եւ առաջին հերթին զբոսաշրջության վրա դրա թողնելիք բացասական ազդեցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող գերլարված իրավիճակը։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, զինյալների գլխավոր պահանջն է մեկ ամիս առաջ ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը։ Ժամանակին որոշների կողմից տարակուսանքով դիմավորված այդ կալանավորումը այժմ կարելի է ասել, որ արդարացի էր, այլապես արցախյան ազատամարտի հերոսը մինչեւ ներկա պահը անմիջականորեն կոչ պետք է արած լիներ իր անունով հանդես եկող զինյալներին չշահարկելու իր անունը եւ անհապաղ հանձնվելու իրավապահներին։ Նման կոչի բացակայությունը համազոր է ահաբեկչությանը մասնակցելուն։

Ռամկավար Ազատական կուսակցությունը իր հայաստանյան եւ սփյուռքյան կառույցներով դատապարտում է կատարված ահաբեկչությունը եւ զինյալների հետ անվտանգության աշխատակիցների՝ ներկայիս տարվող բանակցությունների ձախողության պարագայում նրանց վնասազերծումը՝ հնարավորինս առանց արյունահեղության։

Ռամկավար Ազատական կուսակցության

Հանրապետական  վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031