Դավիթ Շահնազարյանը Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին եւ մյուսներին կոչ է անում. «ցած դրեք զենքը, հանձնվեք իրավապահ մարմիններին»
«Այս պահին գխավոր նպատակը արյունահեղությունից խուսափելն է եւ ստեղծված իրավիճակում բանակցությունների միջոցով հանգուցալուծումը: Մինչ այժմ զերծ էի մնում քաղաքական որեւէ մեկնաբանությունից` համարելով, որ ցանկացած քաղաքական մեկնաբանություն կարող է էլ ավելի սրել իրավիճակը: Բայց հիմա, կարծես դրությունն էլ ավելի է բարդանում։ Դիմում եմ այն անձանց, որոնք զավթել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը` Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին եւ մյուսներին:
Ձեր գործողությունները հարված են ոչ թե ՀՀ ներկայիս իշխանություններին, այլ մեր պետականությանը եւ մեր ժողովրդին։ Դուք ապացուցեցիք, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը հիմնավոր է: Անկախ նրանից, թե ով ինչպիսի վերաբերմունք ունի ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ` դուք չունեք եւ չեք ունենալու հասարակական աջակցություն։ Կոչ եմ անում ձեզ` վայր դնել զենքերը, հանձնվել իրավապահ մարմիններին, եւ գուցե այդ դեպքում մեր հասարակությունը փոքր-ինչ մեղմի իր վերաբերմունքը ձեր հանդեպ, եւ դատարանը դա հաշվի կառնի։ Հակառակ դեպքում, հետագա արյունահեղության ողջ պատասխանատվությունն ընկնելու է ձեր եւ անձամբ Ժիրայր Սեֆիլյանի վրա: Վստահ եմ, որ այս կոչը պաշտպանում են մեր հասարակության ջախջախիչ մեծամասնությունը եւ ձեր հարազատները»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանն` անդրադառնալով այսօր մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավմանը, որի արդյունքում կա մեկ զոհ, վիրավորներ եւ պատանդներ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Այնպիսի տպավորություն է, կարծես սրան նորից ԿԳԲ-ի պետ են նշանակել: Մարդը արդարացնում է վստահությունը:
Ты тоже с ними! Человек, который получает деньги из вне, работает на того, у кого получает эти деньги: это АКСИОМА,г. Давид!
«Այս տղաների արարքը ողջունելի չէ, այնտեղ կան ահաբեկչական տարրեր: Սակայն քաղաքական խոսքի մեկուսացման պայմաններում այսպիսի վարքը անխուսափելի է, անկախ դրանից՝ դա ինքնաբուխ է, թե՝ կազմակերպված հենց իշխանության ձեռամբ: Երկու դեպքում էլ արարքում ճչում է քաղաքական խոսքի բացակայությունը: Ի վերջո, ո՞րն է լինելու այս տղաներին ուղղված մեղադրանքը՝ այն, որ պետության մեջ այսպես հարցեր չեն լուծում: Իրենք դա պիտի որ իմանան, դուք՝ Սերժ Սարգսյանդ և ՀՀԿ-ականներդ իմացեք: Պետության մեջ ահաբեկչությունը լինում է միայն դրսից թելադրված: Ուրեմն դու ինչ օրի ես հասցրել այս երկիրը, որ դուրսը կարողանում է Հայաստանի քաղաքացի տղաներին ստիպել զինված դուրս գալ Հայաստանի քաղաքացի տղաների դեմ: Դուք՝ ՀՀԿ-ականներդ, անկախ այս արարքի շարունակությունից, պիտի պատասխան տաք տեղի ունեցածի համար: Դրսի համար ի՞նչ այս տղաների կյանքը: Նրանք միայն «զինվորիկներ» են, ընդ որում առանց խոսքի կշռի զինվորիկներ: Բայց հենց խոսքի բացակայության պայմաններում են «մարսվում» նման գործողությունները»: Մհեր Արշակյան,Ինչու է Հայաստանը հետևողականորեն լցվում «բանդաներով»:
ԱՄՆ ի սահմանադրության Հավելումների Երկրորդ կետը սահմանում է քաղաքացիների զենք կրելու իրավունքը եվ զինված կամավոր կազմավորումներստեղծելու իրավունքը հատկապես իշխանությունը ուզուրպացրած իշխանավորների դեմ, իսկ Հայաստանի «սովետական» սահմանադրության մեջ կգբ ն արգելել է դա…
Ժողովուրդ, ոտքի: Պետք է կանգնենք Սասնա ծռերի, Ժիրայրի, բոլոր անհատների կողքին, ովքեր պայքարում են հայրենիքի ազատագրման համար:
Նախ Ներքին թշնամին պետք է մաքրվի, հետո Արտաքին թշնամին: