«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակել, որ իրեն ազատ են արձակել. «Ավտոյի զննումն ավարտեցին, զինամթերք, պայթուցիկ չգտան, արձանագրեցին, ազատեցին ինձ»։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Լեւոն Բարսեղյանը տեսանյութով ներկայացրել էր, թե ինչպես է ոստիկանությունը փորձում իրեն բերման ենթարկել: