Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյան. Այս պահի հիմնական խնդիրը իրավիճակի հետագա լարվածությունը թույլ չտալն է

Հուլիս 17,2016 16:19

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը.  

Երևանում արձանագրվող իրադարձությունների զարգացումը խորապես մտահոգիչ է։ Կա զոհ, կան վիրավորներ։ Մի բան պարզ է՝ պետք է անել ամեն ինչ թույլ չտալու նոր զոհեր, նոր արյունահեղություն։ Պետք է գտնել ելքեր ու այստեղ քաղաքական ու կուսակցական հայացքները որևէ նշանակություն չունեն։ Պետք է ցուցաբերել բացառիկ զսպվածություն և ողջամտություն։

Այս պահի հիմնական խնդիրը իրավիճակի հետագա լարվածությունը թույլ չտալն է։ Իմ ունեցած տեղեկություններով իրավապահները բերման են ենթարկում զինված հարձակման հետ որևէ կապ չունեցող քաղաքացիների և տեղի են ունենում անհիմն ձերբակալություններ, թույլ չի տրվում փաստաբանների աշխատանքը։ Դա անընդունելի է և իր հերթին բերում է նոր լարվածության։

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, որպես ՀՀ քաղաքացի, որպես մայր՝ պատրաստ եմ անել ինձնից կախված ամեն ինչ՝ նոր արյունահեղություն թույլ չտալու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031