Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը հորդորում է հանձնվել իշխանություններին. Հունան Պողոսյան

Հուլիս 17,2016 16:09

«Այսօր մի խումբ անձինք զինված ինքնաձիգներով եւ ատրճանակներով հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության պարեկապահակային ծառայության գնդի վրա, մուտք են գործել տարածք եւ այնտեղ բռնությամբ պահում են պատանդների»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Նա մանրամասնեց, որ պատանդները ոստիկանության ծառայողներ են. «Հարձակման ընթացքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը եւ ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, եւս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել: Ներկայումս բանակցություններ են նրանց հետ ընթանում: Ոստիկանությունը եւ բոլոր իրավապահ մարմինները առաջին իսկ վայրկյանից հորդորել եւ այժմ էլ հորդորում են հետ կանգնել հանցավոր մտադրություններից եւ հանձնվել իշխանություններին»:

hunan-poghosyan1

Հունան Պողոսյանը ընդգծեց, որ ոստիկանությունը եւ իրավական համակարգը ունեն ուժեր եւ միջոցներ եւ ձեռնարկել եւ ձեռնարկելու են անհրաժեշտ կանխարգելիչ եւ օպերատիվ հետախուզական միջոցառումները. «Եթե մեր հորդորները չլսեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց, որովհետեւ մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում»:

Փոխոստիկանապետը հայտնեց, որ ապստամբություն իրականացրած քաղաքացիների շարքում վիրավորներ չկան, բանակցությունները շարունակվում են: Նա հավելեց, որ վերջիններս պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ինչն, ըստ նրա, հնարավոր չէ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031