Իր Ֆեյսբուքյան էջում լրագրող Լեւոն Բարսեղյանը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես է ոստիկանությունը փորձում իրեն բերման ենթարկել:
Նա մասնավորապես գրել է. «Ժամը 11:15-ին, ինձ չորս ոստիկանով ուժով, բանալիները խլելուց հետո, Ագարակից իմ մեքենայով բերման ենթարկեցին Շիրակի մարզային վարչություն։ Պետ Մարտիրոսյանը ասաց, թե զենք-զինամթերք ունենալու կասկածանքով են բերման ենթարկել։
Հետո տեղափոխեցին Կումայրի բաժին, հիմա բերման ենթարկելու մասին արձանագրություն են կազմում, պիտի խուզարկեն ինձ եւ զննեն մեքենան։ Բայց ավտոյի բանալին մինչեւ հիմա իրենց մոտ է էղել։ Ագարակի խաչմերուկում առաջարկեցի ծանուցագիր ուղարկել, առաջարկեցի տանել 5 կմ հեռու գտնվող Արագածոտնի վարչություն կամ Աշտարակի բաժին, մերժեցին։ Հեռախոսս վերադարձրին 14։02-ին։
Հիմա արձանագրում են։ Ես բացատրեցի, որ Խեռժիկի միլիցոնց հարցերին չեմ պատասխանում։ Տառապում են հիմա։
Լրագրողներին, իրավապաշտպաններին եւ ընկերներիս խնդրում եմ չանհանգստանալ, չզանգել, ոչնչի կարիք չունեմ ու խոսել չեմ կարող։ Տեսնենք ինչ զենքեր են գտնելու ավտոյիս միջից։) 14:15-ին լրացավ ինձ ազատությունից զրկելու երեք ժամը»:
Կարդացեք նաև
«Քանի որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտվանից այցելել են տասնյակ (հնարավոր է՝ հարյուրավոր) քաղաքացիական ակտիվիստների բնակարաններ և տարբեր վայրերից ապօրինաբար ոստիկանության բաժիններ են տանում տասնյակ քաղաքացիների, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հարկ է համարում քաղաքացիներին տեղեկացնել հետևյալի մասին՝»
Ոստիկանի հետ առնչվելիս քաղաքացու իրավունքները՝
https://civilnet.am/2016/07/17/%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%A1%D5%BC%D5%B6%D5%B9%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BD-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%B8%D6%82-%D5%AB%D6%80%D5%A1/#.V4vAktSLSt8