Լրագրողները շարունակում են հերթապահել Խորենացի-Քրիստափորի փողոցների խաչմերուկում, սակայն ոչ ոք այսօր վաղ առավոտյան Հատուկ նշանակության գնդի զավթման մանրամասներ չի հաղորդում:
Քիչ առաջ փողոցն արգելափակած բեռնատար մեքենաների տեղաշարժ կատարվեց ու բոլոր լրատվամիջոցները նետվեցին՝ տեսնելու, թե ինչ է կատարվում հեռվում: Այդտեղ էր նաեւ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Aravot.am-ը փորձեց նրանից տեղեկանալ իրավիճակի մասին, սակայն պարոն Ս.Հովհաննիսյանը հարցերին չպատասխանեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ