Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյանին ոստիկանական բաժին են տանում

Հուլիս 17,2016 14:47

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին ոստիկանները պատրաստվում են բաժին տանել։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց Շահեն Հարությունյանը։ Նա ասաց, որ առավոտից ոստիկաններն իր բնակարանում են, եւ այս պահին սպասում են, որ Շահենը պատրաստվի եւ տանեն բաժին։ Խուզարկություն Հարությունյանի բնակարանում չի կատարվել։

Մեր հարցին՝ ի՞նչ հիմնավորմամբ են ոստիկանները նրան ոստիկանական բաժին տանում, Շահեն Հարությունյանն ասաց, որ իրեն այդ մասին իրավապահները ոչինչ չեն հայտնում։

Ոստիկանության լրատվական ծառայությունից որեւէ տեղեկատվություն չտրամադրեցին, թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկում Շահեն Հարությունյանին եւ այլ քաղաքացիներին․ «Կճշտենք, եւ ավելի ուշ կասենք»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հիմնադիր խորհրդարանը հայտարարեց, որ զինված ապստամբություն է կազմակերպել, որի ընթացքում Էրեբունի վարչական շրջանում ոստիկանական բազա են գրավել, պատանդ են վերցրել ոստիկաններ գեներալ Եղիազարյանին եւ գնդապետ Օսիպյանին, կա մեկ զոհ ոստիկանության կողմից եւ վիրավորներ երկու կողմերից էլ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031