Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանությունը Խորենացի փողոցից բերման է ենթարկել մի խումբ քաղաքացիների: Բերման ենթարկվածներ կան նաեւ Ազատության հրապարակից: «Հիմնադիր Խորհրդարանի»` հրապարակ գնալու կոչին հետեւած մի շարք քաղաքացիներ տեղում են, նրանց վերահսկում են ոստիկանները:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին եւս Ազատության հրապարակում էր: Այն պահին, երբ ոստիկանները մոտեցան նրան, Գասպարին փորձեց իր ավանդական պայքարի ձեւը կիրառել` պառկել գետնին, սակայն վայրկյաններ անց ոստիկանները բռնեցին նրա ձեռքերից ու ոտքերից, ապա տեղավորեցին ոստիկանական մեքենայի մեջ:
Կարդացեք նաև
Բերման ենթարկվեց նաեւ մի կին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ