Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք նախարար. Հեղաշրջման հետևում կանգնած է ԱՄՆ-ն. «Զաման»

Հուլիս 17,2016 12:54

Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուն անդրադարձել է 2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զամանը»։

Խոսելով հեղաշրջման փորձի մանրամասների և հնարավոր կազմակերպիչների մասին՝ Սոյլուն ասել է. «Հեղաշրջման հետևում կանգնած է ԱՄՆ-ն։ Այնտեղ լույս տեսնող մի քանի պարբերականներ մի քանի ամիս է գործողություններ էին ծավալում։ Տարիներ շարունակ մենք ուղերձ ենք հղում ԱՄՆ-ին՝ Ֆեթուլլահ Գյուլենի մասին։ ԱՄՆ ստիպված է մեզ հանձնել Գյուլենին»։

Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը, որին թուրքական իշխանությունները մեղադրում են զինվորական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, 1999թ. բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031