ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «Թվիթեր» սոցիալական կայքի իր էջում անդրադարձել է 2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման անհաջող փորձին ու Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներին։
«Թվիթերում» կատարած գրառումներից պարզ է դառնում, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Դրանից հետո Ստոլտենբերգը խոսել է նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Կերտիս Սկապարոտիի հետ։
Ստոլտենբերգը գրառման միջոցով տեղեկացրել է, որ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերին ոչինչ չի սպառնում, ինչը հաստատել է նաև Սկապարոտին։
Կարդացեք նաև