Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքիայից օրինակ վերցրեցի՞ն, թե՞ ոգեւորվեցին։ Իշխանությունները շատ արագ հանգուցալուծում կտան» (ֆոտոշարք)

Հուլիս 17,2016 12:21

«Ի՞նչ է նշանակում զինված հարձակվել ոստիկանական շենքի վրա, էս ո՞ր դարն է, չհասկացանք»,֊այսպես արձագանքեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` «Սասնա ծռեր խմբավորման»՝ ոստիկանական բազայի վրա զինված հարձակման մասին։

Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage

Էրեբունի վարչական շրջանում ոստիկանական բազա են գրավել: Պատանդ վերցված ոստիկաններ կան՝ գեներալ Եղիազարյանը եւ գնդապետ Վալերի Օսիպյանը։

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` Սեֆիլյանի կողմնակիցների կատարածը հանցագործություն է եւ շատ խիստ պետք է պատժվեն։

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage. The negotiations are in the process.

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage. The negotiations are in the process.

«Չհասկացա՞նք, Թուրքիայի՞ց օրինակ վերցրեցին, թե՞ Թուրքիայից ոգեւորվեցին»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը։

Մեր դիտարկմանն ի պատասխան՝ հանրությանը կոչ են անում միանալ ապստամբներին, Ավետիսյանն ասաց․ «Մեր ժողովուրդը շատ խոհեմ է եւ նման կոչերին չի ենթարկվի։ Այսօր մենք Սահմանադրություն ունենք, եթե որեւիցե մեկն ուզում է իշխանություն վերցնել, ապա թող Սահմանադրությամբ տրված հնարավորությամբ անեն։ Ի՞նչ է, ժողովուրդն ուրիշ պրոբլեմ չունի, պիտի անընդհատ էս խնդիրներից վախենա, հա՞։ Նման բան անթույլատրելի է, տա Աստված ամեն ինչ բարեհաջող ավարտվի»։

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage. The negotiations are in the process.

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage. The negotiations are in the process.

Պատգամավորի խոսքերով՝ «Իշխանություններ կան, քաղաքական ուժեր կան, թող գնան փորձեն բանակցություններ անեն, իրենց տարաձայնությունները քննարկեն։ Բայց ի՞նչ է նշանակում զինված ապստամբություն ոստիկանության այս կամ տեղամասի վրա»։

Մեր դիտարկմանը՝ «Հիմնադիր խորհրդարանն» անընդհատ հորդորել է ՀՀԿ֊ին հանձնել իշխանությունը, Ավետիսյանն ասաց․«Ո՞ւմ հանձնեն իշխանությունը, էդ կոչը, որ անում են, մի հատ պետք է հասկանանք՝ ու՞մ հանձնեն։

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage. The negotiations are in the process.

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage. The negotiations are in the process.

Իշխանությունը հենց այնպես չեն հանձնում, հենց այնպես չեն վերցնում, ասում՝ եկեք վերցրեք։ Ժողովրդի կողմից ընտրված իշխանություն է, սա ինչ֊որ մեկի ցանկությունը չէ սրան կամ նրան հանձնել։ Խնդրեմ, թող հինգ օրից աշխատեն եւ 2017 թվականին կարողանան իրենց կողմը ներգրավեն ժողովրդին, իրենք թող ընտրվեն»։

Ըստ որոշ լուրերի` «Սասնա Ծռեր» խմբավորումը մեքենայով մխրճվել է ոստիկանական բազայի վրա եւ անցել գրոհի, այս առնչությամբ էլ ՀՀԿ պատգամավորն այսպես արձագանքեց. «Նման բան տեսան Նիցցայում,  Թուրքիայում էլ տեսան ինչ ֊որ գեներալներ ոտքի ելան, իրենք էլ մտածել են՝ ի՞նչ է պատահել որ, մենք էլ ստեղ անենք։ Անթույլատրելի է։ Կարծում եմ` իշխանություններն ու իրավապահ մարմիններն ի վիճակի են շատ արագ հանգուցալուծում տալ, որ զոհեր չլինեն»։

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage. The negotiations are in the process.

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage. The negotiations are in the process.

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԳՈՆԵ ԼՌԵՔ says:

    Դեռ իրենց էշն են քշում, նույն աներեսությամբ խոսելով ժողովրդի անունից, որին տասնամյակներով ոտնատակ են տվել: Այս կրիտիկական պահին սրանց սֆաթները ,,խոհեմ,, ժողովրդին ավելի են խենթացնում:

  2. Նաիրի Ուրարտացի says:

    Ներկայումս Հայաստանում կա մեկ բանդա:Դա Հայաստանի կառավարությունն է ազգային
    ժողովի ՀՀԿ-ական պատգամավորներով և իրենց նախագահով, որոնք ոչ մի կապ չունեն
    Հայաստանի ու հայ ժողովրդի հետ: Եւ եթե պետք է պատժել,ապա պետք է ժողովուրդը
    պատժի հենց իրենց՝ այս ամենի մեղավորներին: Իսկ ժողովուրդը գիտի թացը չորից ջոկել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031