Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը՝ Էրդողանին. Թանկագին եղբայր, ցավակցում եմ զոհերի ընտանիքներին. Trend

Հուլիս 17,2016 12:00

2016թ. հուլիսի լույս 16-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։

Ալիևի նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն նախագահ, թանկագին եղբայր, մեծ անհանգստությամբ և տագնապով հետևում էի պետական հեղաշրջման փորձին։ Դա սարսափելի հանցագործություն է, որը կատարվել է մի կողմից՝ Թուրքիայի պետականության, մյուս կողմից՝ թուրք ժողովրդի, նրա կամքի և ընտրության հանդեպ»։

Նախագահ Էրդողանին հասցեագրած իր նամակում Ալիևը ցավակցություն է հայտնել նաև զինվորական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031