2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զանգահարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցերը։ Թուրքական իշխանությունների պնդումների համաձայն՝ 2016թ. հուլիսի լույս 16-ի զինվորական հեղաշրջման փորձն իրականացրել են գյուլենական շարժման ներկայացուցիչները։