«Նոր Հայաստանը» տարածել է հաղորդագրություն. «Ապստամբությանը չմասնակցող Սյուզան Սիմոնյանին մի խումբ ոստիկաններ այցելեցին և հրավիրեցին ոստիկանություն: Սակայն նա չի ընդունել հրավերը, ասելով, որ միայն բերման ենթարկելու սանկցիայի առկայության դեպքում կարող է ենթարկվել և բերման ենթարկվել: Ոստիկանները լքեցին նրա բնակարանը»:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հայտարարության՝ «Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»:
Ըստ ԱԱԾ-ի՝ «Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձնվելը կազմակերպելու համար»: