Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, թե Հիմնադիր խորհրդարանը գրավել է Խորենացու փողոցում տեղակայված հատուկ նշանակության գունդը եւ պատանդներ է վերցրել: Նշվում է նաեւ երկու կողմերից զոհերի եւ վիրավորների մասին:
Aravot.am-ի աշխատակիցը տեղից հաղորդում է, որ ոստիկանությունը Խորենացի-Քրիստափորի փողոցի խաչմերուկից եւ շրջակա թաղամասերից դեպի դեպքի վայր տանող ճանապարհը փակել է:
Կարդացեք նաև
Անգամ լրագրողներին չեն թողնում անցնել: Ոստիկանները բացատրում են, որ դա արվում է հենց լրագրողների անվտանգության նկատառումներով: Խորենացի փողոցում զրահատեխնիկա է կանգնած: Այլ տեղեկություններ այս պահին չկան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ