Կարո Եղնուկյանի որդին՝ Էլմոն Եղնուկյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ հավելելով հետեւյալ տեղեկատվությունը. «Մեր տուն ոստիկաններ են եկել առանց ծանուցագրի, խնդրում են հայրիկիս գնալ իրենց հետ, քանի որ ազգային անվտանգության հարց է, եւ հայրիկս կարող է օգտակար լինել ազգային անվտանգության ծառայությանը»:
Դատելով տեսանյութից՝ Կարո Եղնուկյանը դուռը չի բացել եւ հրաժարվել է օժանդակությունից: