Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր գործիչներին. «Հուրիեթ»

Հուլիս 17,2016 10:55

2016թ. հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի ձախողումից հետո նախագահ Էրդողանը  շնորհակալություն է հայտնել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավար Իսմայիլ Քահրամանին և ընդդիմադիր գործիչներ Քեմալ Քըլըչդարօղլուին ու Դևլեթ Բահչելիին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթը»։

ԹԱՄԺ ղեկավար Իսմայիլ Քահրամանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել Քահրամանից՝ հեղաշրջման փորձի ընթացքում Թուրքիայի խորհրդարանի և նրա պատգամավորների ցուցաբերած հերոսական պահվածքի համար։

Նախագահ Էրդողանը զանգահարել է նաև Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին և Թուրքիայի խորհրդարանում ներկայացված գորշ գայլերի քաղաքական կազմակերպությունը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիին և նրանց նույնպես շնորհակալություն հայտնել այդ կուսակցությունների դրսևորած դիրքորոշման համար։

Ուշագրավ է, որ Էրդողանը չի զանգահարել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչներին։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031