2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի ձախողումից հետո Էրդողանի համակիրները հուլիսի 16-ի երեկոյան դուրս են եկել խոշոր քաղաքների հրապարակներ և ամբողջ գիշեր տոնել հեղաշրջման ձախողումն ու իրենց բնորոշմամբ՝ ժողովրդավարության հաղթանակը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ ժողովրդին փողոցում մնալու կոչ էին արել նախագահ Էրդողանն ու վարչապետ Յըլդըրըմը՝ նշելով, որ հեղաշրջման կազմակերպիչները կարող են նոր փորձեր ձեռնարկել իշխանությունը զավթելու համար։
Կարդացեք նաև
Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը մարդկանցով լցված են եղել Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի ու Թուրքիայի այլ քաղաքների հրապարակները։
https://www.youtube.com/watch?v=zvis0QDjkes