Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլեն. Ես մշտապես դեմ եմ եղել հեղաշրջումներին. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 17,2016 10:21

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը մամուլի ասուլիս է հրավիրել 2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Խոսելով հեղաշրջման փորձի մասին՝ Գյուլենն ասել է. «Երբեք դրական չեմ վերաբերվել զինվորական միջամտությանը։ Այդ միջոցով ժողովրդավարություն չի հաստատվում»։

Լրագրողներից մեկը հարց է ուղղել Գյուլենին, թե արդյոք իր համակիրները որևէ դերակատարություն ունե՞ն Թուրքիայում տեղի ունեցածում, որին ի պատասխան՝ Գյուլենն ասել է. «Ես նույնիսկ չգիտեմ, թե ովքեր են իմ համակիրները, որ իմանամ դերակատարություն ունեն, թե ոչ։ Կարող են լինել մարդիկ, որոնք ուրախ էին տեղի ունեցածից։ Ավելի վաղ էլ են հնչեցրել այսպիսի զրպարտանքներ։ Անկեղծորեն ասում եմ՝ ես չեմ ճանաչում հարյուրից գոնե մեկին, որոնց վերագրվում է տեղի ունեցածը։ Ես պետք է ճանաչեմ իմ համակիրներին, որպեսզի կարողանամ իմանալ՝ որևէ դերակատարություն ունեցել են, թե ոչ։ Որոշներին չհանդուրժող մարդիկ կարող են համակրանք ունենալ այլոց հանդեպ. դա կարող է լինել «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը, դուք կարող եք լինել, ես կարող եմ լինել։ 15-16 տարի է այս երկրում եմ, Թուրքիայում կատարվող իրադարձություններին մոտիկից հետևելու հնարավորություն չեմ ունեցել»։

Լրագրողները ասել են նաև, որ շրջանառվում է վարկած, ըստ որի՝ կատարվածը կազմակերպել էր Էրդողանը, որպեսզի բարձրացնի զինվորականության շրջանում սեփական հեղինակությունը։ Գյուլենին խնդրել են կարծիք արտահայտել նաև այդ վարկածի վերաբերյալ։ Գյուլենը ո´չ հաստատել, ո´չ մերժել է այս վարկածը։

Վերջում Գյուլենը հիշել է պատմության ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած զինվորական միջամտությունները (1960, 1971, 1980, 1997թ.) և ասել, որ ինքը կողմ չէ հեղափոխություններին և այդ մասին ասել է միշտ և ամենուր։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031