Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանության զորքն ընդդեմ «Հիմնադիր խորհրդարանի». Կան վիրավորներ (Տեսանյութ)

Հուլիս 17,2016 09:48

Արդեն հաղորդել ենք, որ շուրջ չորս ժամ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը ազդարարեց, թե սկսել են զինված ապստամբություն: Նրանց հիմնական պահանջն է. «Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը»

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլի ասուլիսում ի պատասխան «Առավոտի» հարցի՝ Վարուժան Ավետիսյանն ասել էր. «Ժողովուրդը զինված ապստամբության իրավունք ունի: Կարող է զենք վերցնել եւ ֆիզիկապես ոչնչացնել այն իշխանավորներին, որոնք վտանգի տակ են դնում ժողովրդի գոյության իրավունքը եւ այդ ժողովրդին ծրագրված ձեւով, օտարի ձեռքով տանում են ցեղասպանության եւ հայրենազրկության»:

Ներկայացնում ենք տեղեկություններ՝ քաղված նրա ֆեյսբուքյան էջից:

«Մեր շարքում լեգենդար հերոսներ կան` Ապարանցի Պավլիկը` Պավլիկ Մանուկյանը, Միայնակ Գայլը` Արայիկ Խանդոյանը, Արցախյան պատերազմի հայտնի հրետանավոր Մխիթար Ավետիսյանը, ինչպես նաև մերօրյա հայկազուն երիտասարդ հերոսներ»,- գրում է նա:

Վարուժան Ավետիսյանը պնդում է. «Էրեբունու հատուկ նշանակության զորամասը փաստորեն գրավված է»: Նաեւ հավելում է. «Այնտեղ կան ոստիկանական զորքեր, զինված ուժերի ստորաբաժանումներ և կարծես թե մեկ տանկ է բերվել»: «Ոստիկանությունը դիպուկահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին»: Հրապարակվել են վերջին պնդումը հաստատող լուսանկարներ:

dipukaharner-1 Dipukaharner-2 dipukahernerԸստ նրա՝ իր ունեցած տվյալներով ապստամբ երիտասարդներից մեկը` Թաթուլ Սպարտակի Թամրազյանը, ծանր վիրավոր է:

Վարուժան Ավետիսյանը փորձել է հերքել, թե իրենք վիրավորել են ոստիկանի. «Իրականում, անտեսելով մեր բազմաթիվ հորդորները, ոստիկանությունը գրոհ կազմակերպեց մեր վրա զրահամեքենայով և կրակ բացեց ապստամբների ուղղությամբ: Ապստամբները ստիպված ինքնապաշտպանության նպատակով պատասխան կրակ բացեցին»:

«Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահը հաղորդում է. «Ոստիկանները փորձում են գրոհել մեր դիրքերը, BMP են բերել, բայց մեր դիրքերը լավ են և մեզ մոտ բարձրաստիճան ոստիկաններ կան, գեներալ Եղիազարյանը և գնդապետ Օսիպյանը»: Եղիազարյանի մասին պարզաբանում է. «Վլադիմիր Գասպարյանի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը մեզ մոտ է»:

Ըստ նրա՝ «Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքի կենտրոնում հավաքված քաղաքացիներին», «Մեր դեմ են բերում Ոստիկանության զորքերի երիտասարդ զինվորներին»:

Վարուժան Ավետիսյանը հայտարարել է. «Որքան ուշացնում են Ժիրայր Սէֆիլյանին մեզ մոտ բերելը, այնքան իրավիճակն ավելի է սրվում: Կրկնում ենք, մենք ենթարկվում ենք միայն Ժիրայր Սէֆիլյանին, բանակցություններ կարող է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը: Եվ բանակցությունները լինելու են մեկ հարցի վերաբերյալ` ինչպես է Սերժ Սարգսյանը փոխանցում իշխանությունը ժողովրդի վստահության կառավարությանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Շատ հպարտ եմ «Սասնա Ծռեր» ջոկատի ակցիայով. հայրենասեր հայեր են: Այլ ճանապարհ կա՞: Բոլոր հայրենասեր հայերը պիտի աջակցեն իրենց:……………………Խրոնիկական հարմարվողները խրոնիկական միամիտներին փորձում են համոզել,որ իբր «հայը հայի արյուն չի թափում»: Հայաստանի ճանապարհային նման երթեւեկությունում այդքա՛ն զոհ ու վիրավոր ունենալը հայի արյուն թափել չէ՞: Զինվորին ինքնասպանության հասցնելն ու զինվորից գողանալը հայի արյուն թափել չէ՞: Երկրի պաշտպանությունը օտարին հանձնելը հայի արյուն թափել չէ՞: Գետը գրավելն ու գյուղացու հողը պոչերով ու պոչամբարներով թունավորելը հայի արյուն թափել չէ՞: Փոքր բիզնեսին խեղդելն ու ազգի հարստությունը օֆշորներում թաքցնելը հայի արյուն թափել չէ՞: Ընտրակաշառք տալ-վերցնելն ու թվեր «նկարելը» հայի արյուն թափել չէ՞:

  2. Armine G says:

    Արցախի Ժողովուրդ, Մարզերից, քաղաքներից եկեք միացեք Երեւանին:
    Էս հերոսների սկսած գործը Ժողովուրդը պիտի վերջացնի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031