Այս գիշեր Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում Արթուր Աբրահամը 8-րդ ռաունդում հաղթեց նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:
Ամբողջ մենամարտի ընթացքում Աբրահամի առավելությունն ակնհայտ էր: Նա 5-րդ եւ 7-րդ ռաունդներում հուժկու հարվածներով ցնցեց մրցակցին, իսկ 8-րդ ռաունդում նախ նոկդաունի ենթարկեց Լիհաուգին, ապա անցավ ծեծի: Մրցավարը ստիպված էր դադարեցնել մարտը՝ նորվեգացուն գրանցելով նոկաուտով պարտություն:
Կարդացեք նաև
Արթուր Աբրահամն այդ օրը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց իր 50-րդ մենամարտը եւ տոնեց նոկաուտով 30-րդ հաղթանակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ