Հուլիսի 16-ին կայացավ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Երեկոն փակվեց Ժան-Պիեռ եւ Լյուկ Դարդենների «Անծանոթուհին» ֆիլմով: Իսկ մինչ այդ փառատոնի հատուկ հյուր, աշխարհահռչակ դերասանուրհի Ժակլին Բիսեթը պարգեւատրվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակով ։
Հայտարարվեցին նաեւ մրցանակակիրները:
Միջազգային խաղարկային մրցույթ
Կարդացեք նաև
«Ոսկե ծիրան»` «Բալերի անունները» Բրանկո Շմիդտ (Խորվաթիա)
«Արծաթե ծիրան»` «Անմահը /ռեժ `Սեյեդ Հադի Մոհաղեղ (Իրան)
Ժյուրիի հատուկ հիշատակում` «Դատախազը , դատապաշտպանը, հայրը և որդին» /ռեժիսոր՝ Իգլիկա Տրիֆոնովա (Բուլղարիա/Նիդերլանդներ /Շվեդիա)
Միջազգային վավերագրական մրցույթ
«Ոսկե ծիրան»` «Ձախ ափի հանդիման» /ռեժ ՝ Եվգենի Գրիգորև (Ռուսաստան)
«Արծաթե ծիրան»` «Դոն ժուանը» /ռեժ՝ Եժի Սլադկովսկի (Շվեդիա/Ֆինլանդիա)
Ժյուրիի հատուկ հիշատակում` «Մանուկը» /ռեժ.՝ Մարկուս Պրադու (Բրազիլիա)
Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ
«Ոսկե ծիրան»` (լավագույն հայկական լիամետրաժ խաղարկային ֆիլմ) – «Բարի լույս» /ռեժ․՝ Աննա Արևշատյ ան (Հայաստան)
«Ոսկե ծիրան»` (լավագույն հայկական վավերագրական ֆիլմ ) «Քարքարոտ ճամփաներ» /ռեժ. Առնո Խայաջանյան (Ֆրանսիա)
«Ոսկե ծիրան»` (լավագույն հայկական կարճամետրաժ խաղարկային ֆիլմ) –
«Ընձառուծի լռությունը» /ռ ժ՝ Վիգեն Արմենյան (Ֆրանսիա)
Ժյուրիի հատուկ հիշատակում` «28:94 Տեղական ժամանակով»/ռեժ ՝ Դավիթ Սաֆարյան
(Հայաստան /Գերմանիա/Նիդերլանդներ)
Հրանտ Մաթեևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար
28:94 Տեղական ժամանակով /ռեժ ՝ Դավիթ Սաֆարյան
(Հայաստան /Գերմանիա/Նիդերլանդներ)
Առաջին անգամ փառատոնի նախագահի մրցանակ ստացավ Աննա Մելիքյանը` իր «Սիրո մասին» (2015) ֆիլմի համար :
FIPRESCI ժյուրիի մրցանակ
«Բալերի անունները» /ռեժ.՝ Բրանկո Շմիդտ (Խորվաթիա)
Էկումենիկ ժյուրիի մրցանակ
«Անմահը», ռեժ. Սեյեդ Հադի Մոհաղեղ (Իրան):
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ