Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր
Շուշի, 16 հուլիսի 2016թ.
Մենք՝ ներքոստորագրյալներս,
Խորապես մտահոգ լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում վերջին շրջանում առկա՝ առավել ևս հնարավոր զարգացումներով, համաձայնվում ենք հետևյալի շուրջ և պատրաստակամություն ենք հայտնում գործել ու ներքոհիշյալ դրույթներն իրականացնելու համար:
Կարդացեք նաև
Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությամբ, պատրվակով կամ ձևով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զինված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որևէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող քարոզչությունը: Նման արարքը կդիտարկվի պետական հանցագործություն և մեղավորները ենթակա կլինեն համարժեք պատասխանատվության:
Անընդունելի ենք համարում ներկայումս բանակցությունների հիմք հանդիսացող «տարածք կարգավիճակի», «տարածք խաղաղության» կամ «տարածք ավելի կայուն իրավիճակի» դիմաց սկզբունքները:
Նպատակահարմար և խիստ անհրաժեշտ ենք համարում բանակցային գործընթացի հիմքի, հենքի և սկզբունքների վերանայումը, ինչպես նաև նոր ու թարմ բանակցային գործընթացի սկզբնավորումը:
Փաստաթուղթը բաց է միանալ ցանկացողների համար: