Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեեւը որոշել է վերադառնալ մրցագորգ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվականը՝ մեջբերելով հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանի խոսքերը:
Պատրիկեեւի անձնական մարզիչը նշել է նաեւ, թե ըմբիշը վերսկսել է մարզումները եւ հավաքականին միանալու ցանկություն է հայտնել: Մարզիչը լիահույս է, որ հայ մարզասերները նրան կրկին կտեսնեն միջազգային մրցաշարերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ