Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմ՝ անօդաչու ինքնաթիռով սպանող մարդու հոգեբանության մասին

Հուլիս 16,2016 21:10

Նիդերլանդացի ռեժիսոր Դևիդ Վերբեքի «Սերտ շփում» ֆիլմը նորօրյա պատմություն է մի մարդու մասին, որը հեռակառավարվող անօդաչու ինքնաթիռով պատահաբար դպրոց է ռմբակոծել:

Իվանը, ինքնաթիռը կառավարելով հեռավոր օդային բազայից, երբեք չի եղել այն երկրներում, որոնք ռմբակոծում է: Ժամանակակից պատերազմը նրան իր զոհից հեռու է պահում: Սակայն Իվանի անհաղորդությունն սկսում է տարածվել իր կյանքում ամեն ինչի վրա: Նա անկարող է գլխից հանել այն մարդկանց, որոնց սպանել է, և ֆիլմը վերածվում է ենթագիտակցության միջով ընթացող ուղևորության:

Իվանի սիրահարվածությունը Սինդիին, մեղավորության զգացումն ու հետաքրքրասիրությունը զոհերի հանդեպ շարունակում են արձագանքել ընդհուպ մինչև այն պահը, երբ նա սկսում է լիովին գիտակցել, թե ինչ է արել և ով է ինքը:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-­ում, սակայն նկարահանումները կատարվել են Խորվաթիայում:

«Սերտ շփում»-ը, որը Դևիդ Վերբեքի վեցերորդ լիամետրաժ ֆիլմն է, ներկայացված է «Ոսկե ծիրան» 13­-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում:

«Ֆիլմը հստակ հաղորդագրություն չունի. ցույց է տալիս, թե ինչ է կատարվում այն մարդկանց հետ, որոնք սպանում են՝ գտնվելով էկրանի առաջ: Ըստ վիճակագրության՝ այս մարդիկ ավելի ուժեղ հետտրավմատիկ սթրես են ապրում, կապ չունի, որ զոհից հեռու են: Նրանք հաճախ են հոգեբանական խորհրդատվության կարիք զգում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դևիդ Վերբեքը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031