Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Ուիգանին» եւ ընկերական խաղում երկու անպատասխան գնդակ անցկացրեց մրցակցի դարպասը:
«Կարմիր սատանաների» կազմում, որն այս անգամ հանդես եկավ կապույտ մարզահագուստով, նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Նա թիմի մեկնարկային կազմում խաղաց միայն առաջին խաղակեսում եւ լավագույններից մեկն էր ՄՅՈւ-ում:
https://www.youtube.com/watch?v=ceKmQHgeqtA
Հանդիպումից հետո գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դրվատանքի խոսքեր է ասել Մխիթարյանի հասցեին՝ նրան գնահատելով որպես թոփ մակարդակի ֆուտբոլիստ:
Կարդացեք նաև
«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ խաղն անցկացնելու է հուլիսի 22-ին, Շանհայում: Այդ օրը նրա մրցակիցը լինելու է Մխիթարյանի նախկին ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ