Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տասնյակից ավելի գործիչներ Արցախից ու Հայաստանից հռչակագիր ընդունեցին (տեսանյութ). a1plus.am

Հուլիս 16,2016 20:49

Մի քանի տասնյակ հասարակական գործիչներ Հայաստանից ու Արցախից դատապարտում են Ադրբեջանին հող զիջելու իշխանությունների դիրքորոշումը, այդ թվում՝ նաև մինչև ապրիլի 1-ի դրությամբ հայկական ուժերի հսկողության ներքո եղածը: Նրանք պահանջում են վերաձևակերպել բանակցային գործընթացում որդեգրած սկզբունքները:

Ապրիլյան պատերազմից հետո ժողովրդի մի մասը խոսում է, որ պատերազմը պայմանավորված է եղել: Ասում է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը՝«ԼՂՀ հիմնահարց. վտանգներն ու մարտահրավերները արդի փուլում» Շուշիում հրավիրված քննարկման ժամանակ:

«Մենք պարտավոր ենք հետ վերցնել կորցրած դիրքերը և խոսքն առաջին հերթին վերաբերում է Թալիշին: Հակառակ դեպքում մենք դավաճանում ենք մեր զոհերին, մեր դիրքերը: Այս խոսակցություններին հաջորդեց ճնշում արցախցիների վրա, որ դիրքերը պետք է զիջել»:

Ըստ նրա՝ անընդունելի է խաղաղության հաստատման մասին մտածել տարածքներ զիջելու եղանակով:«Ինչ է նշանակում զիջել տարածքը, որ խաղաղություն լինի, մենք չենք կարող վստահել Ադրբեջանին, մենք գտնում ենք, որ ոչ մի զիջում պիտի չլինի, սրանք ոչ թե ռոմանտիկ բառեր են, քանի որ եթե Ադրբեջանը խոշտանգել է դիակներ, ոչնչացրել Արցախի ժողովրդին, չի կարող գործել տարածքային ամբողջականության սկզբունքը, պետք է գործի միայն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը»,- կարծում է պարոն Բադասյանը:

Նրա վստահեցմամբ՝ պարտվողական քաղաքականությունը հասարակական դեգրադացման է բերում. «Մենք պետք է միասնական դիրքորոշում ձեռք բերենք՝ հանուն հայության»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031