Հուլիսի 16-ին, ժամը 16.42-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 50 ամյակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցները կանխել են 1981 թ. ծնված Կ. Ա.-ի ինքնասպանության փորձը:
Գյումրու 50-ամյակի կամուրջի լուսանկարը՝ «Ասպարեզի»